BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պիտի պատիվ լինի ՀՀԿ ցուցակում լինելը. ՀՀԿ խոսնակը՝ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին

Պիտի պատիվ լինի ՀՀԿ ցուցակում լինելը. ՀՀԿ խոսնակը՝ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին
02.03.2017 | 10:36

Որպես ժողովրդավարական արժեքներ ունեցող կուսակցություն` նորմալ է, որ մեր կուսակցությունում լինեն տարբեր մոտեցումներ ու քննարկումներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ինքն էլ դեմ է տարածքային ցուցակներով ընտրակարգին:
«Եթե ձեզ թվում է, որ ՀՀԿ-ն կոմկուս է, ու մեզ մոտ ոչ մի քննարկում չի լինում, չարաչար սխալվում եք, երբ քվեարկություն է լինում ու քննարկում, լինում են կողմ ու դեմ ձայներ, բայց որոշում կայացնելիս մենք միակամ ենք»,- շարունակեց նա:


Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ Գործադիր մարմնում եղել են մարդիկ, որոնք ևս կողմ չեն եղել ռեյտինգային ընտրակարգին: «Իրենք ունեցել են իրենց կարծիքը, մենք էլ ունեցել ենք մեր կարծիքը, ամեն մեկս ունեցել ենք, քննարկել ենք այդ կարծիքները և եկել ենք այն եզրահանգման, որ 5 քաղաքական ուժերը միասին եկել են կոնսենսուսի, ու մենք ունենք այդ օրենսգիրքը: Ո՞րն է այստեղ զարմանալին, ես չհասկացա»,- շարունակեց նա: Անդրադառնալով Կարեն Կարապետյանի տեսակետին, թե ՀՀԿ-ական լինելն իրեն ավելի շատ կխանգարի, քան թե կօգնի, Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ական լինելն ինձ համար պատիվ ու հպարտություն է, և կարծում եմ` բոլորի համար պիտի լինի պատիվ ու հպարտություն: Մեր կուսակցությունը երբեք չի ասել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փայլուն է, որ երկրում խնդիրներ չկան: Մենք տարբերվում ենք բոլոր իշխանություններից նրանով, որ մենք իրատեսական ենք գնահատում իրավիճակը, բայց ՀՀԿ-ն է այն ուժը, որ կարող է լուծել այդ խնդիրները լավագույնս և օբյեկտիվորեն իրականացրել է խնդիրների ախտորոշում և գնալու է բարեփոխումների ճանապարհով»:


Նրա խոսքով` սա մեծամասնական ընտրակարգ չէ, համամասնական ընտրակարգ է, և ընտրողը նախ և առաջ պետք է ընտրի կուսակցությանն ու դրա ցանկում պետք է ընտրի այն մարդկանց, ում կուսակցությունն առաջարկել է:


«Եվ Լոռու մարզում, և մյուս 12 ընտրատարածքներում մենք ունենք շատ ներկայանալի ցուցակ, որտեղ ընտրողները կարող են ընտրել իրենց համար ավելի նախընտրելի թեկնածուի: Յուրաքանչյուր թեկնածուի համար պիտի պատիվ լինի լինել ՀՀԿ-ի ցուցակում, որովհետև ՀՀԿ-ի, ինչպես դուք գիտեք, դեռևս խորհրդային ժամանակաշրջանում հիմնադիրները եղել են անկախության պայքարի ակունքներում, կուսակցությունը եղել է անկախության բանակի հիմնադրման ակունքներում, արցախյան հերոսամարտում ունեցել է իր լուրջ դերակատարումը ու խաղաղ շինարարության ժամանակ ևս ունեցել է լուրջ դերակատարում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը: «Մենք չենք ասում, որ ամեն ինչ փայլուն է եղել, եղել են և սխալներ, և առավելություններ, մենք երբեք մեր թերությունները մեր վրայից չենք հանել ու գցել ուրիշի վրա: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա դրանք, կարծիքների բախումը նորմալ երևույթ է, բայց այն, որ ՀՀԿ-ն մնում է միակ ֆավորիտ, և ինձ համար հանրապետական լինելը պատիվ ու հպարտություն է, այստեղ 2 կարծիք լինել չի կարող»:

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ